«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Երաժշտությունն անիվների վրա». տոնական միջոցառում՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

«Երաժշտությունն անիվների վրա». տոնական միջոցառում՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ
17.11.2014 | 14:27

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը և կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառումը։ Կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով շրջեցին Երևանի բուհերի տարածքով՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ, քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդներին նվիրել են մեկշաբաթյա միջոցառումներ՝ այդպիսով փորձելով մի քիչ թեթևացնել ուսանողների կրթական պրոցեսը։ Նա, շնորհավորելով երիտասարդներին Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթեց նրանց լավագույնս օգտագործել սովորելու, գիտելիք կուտակելու տարիները, քանի որ այսօր ստացած լավ կրթությունը բարեկեցիկ ապագայի գրավականն են։
Կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Բեկյանը նշեց, որ բուհերում ներկայացվող երգացանկն ընտրել են հենց կոնսերվատորիայի ուսանողները։ Կատարում են և՜ հայկական, և՜ արտասահմանյան էստրադայի ստեղծագործություններ, հայկական ժողովրդական համարներ։
Երիտասարդները եղան Երևանի պետական կոնսերվատորիայում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի ազգային ագրարային, Ճարտարագիտական, Ճարտարապետության և շինարարության, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարաններում։

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ